Օգոստոսի 17-ից 20-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 52,2 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 58,1 մլն ԱՄՆ դոլար


Օգոստոսի 17-ից 20-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 52,2 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 58,1 մլն ԱՄՆ դոլար

  • 20-08-2010 18:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 17-ից 20-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 52 մլն 239 հազար 819 ԱՄՆ դոլար` 366,22 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 58 մլն 92 հազար 337 ԱՄՆ դոլար` 367,84 դրամ միջին փոխարժեքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 300 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 367,9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6 մլն 527 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 366,31 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը` 37,7 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play