Հարգանքի տուրք՝ լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հարգանքի տուրք՝ լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-07-2019 18:52:50   | Հայաստան  |  Հասարակություն



Երեք տարի առաջ հասարակական կարգի վերականգնման և հանրային անվտանգության ապահովման պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեց ոստիկանության զորքերի ծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։
 
Հուլիսի 30-ին, ոստիկանության զորքերի զորամասում հոգեհանգստի կարգ կատարվեց։ 
 
Արարողությանը մասնակցում էին ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Վահե Ղազարյանը, հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը, զոհված ոստիկանի հարազատները և ծառայակից ընկերները։ 
 
Նրանք ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշկաոթողին:
Հարգանքի տուրքի արարողությունից հետո, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծառայակից ընկերներն ու հարազատները այցելեցին նրա շիրիմին։
Նոյյան տապան  -   Հասարակություն