Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին (լրացված)


Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին (լրացված)

  • 03-08-2019 09:59:46   | Հայաստան  |  Հասարակություն



Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
 
Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 0.6 մ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:
 
Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները:
 
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Նոյյան տապան  -   Հասարակություն