Մուշավանի ամառանոցների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք (թարմացված)


Մուշավանի ամառանոցների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք (թարմացված)

  • 08-08-2019 18:06:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Օգոստոսի 8-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Ժամը 14:32-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն