Ուղիղ. Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, օրակարգում 23 հարց է


Ուղիղ. Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, օրակարգում 23 հարց է

  • 15-08-2019 11:17:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. օրակարգում 23 հարց է, որից 14-ը չզեկուցվող են, 2-ը՝ գաղտնի:
 
Կառավարությունը կքննարկի «Մարդու կյանքին և շրջակա միջավայրին վտանգ սպառնացող էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը սահմանելու մասին», Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու որոշման նախագծերը:
 
«Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներկայացնի առաջարկություններ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն