Ես երջանիկ եմ. Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են իտալացի լրագրողներ.«Արմենպրես»


Ես երջանիկ եմ. Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են իտալացի լրագրողներ.«Արմենպրես»

  • 02-09-2019 14:06:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ լրագրողներ:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողներից մեկը Մխիթարյանին հարցրել է. «Երջանիկ ե՞ք այստեղ լինելու համար, ինչին ի պատասխան Մխիթարյանն ասել է. «Ես երջանիկ եմ»:
 
Հենրիխ Մխիթարյանը Հռոմ է ժամանել «Ռոմա»-ին միանալու համար: Նա «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը