Սմբատ Մարգարյանը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի ծանրամարտի<br /> երիտասարդական առաջնությունում<br />


Սմբատ Մարգարյանը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի ծանրամարտի
երիտասարդական առաջնությունում

  • 29-07-2009 19:40:00   | Շվեդիա  |  Սպորտ
ԼԱՆԴՍԿՐՈՒՆԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 28-ին Շվեդիայի Լանդսկրունա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցահարթակ ելավ Սմբատ Մարգարյանը (56 կգ, Երեւան): Նա երկամարտի 237 կգ (104 կգ + 133 կգ) արդյունքով գրավեց 1-ին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալի: Նույն արդյունքով 2-րդ տեղը գրավեց անձնական քաշով ավելի ծանր բուլղարացի Ֆերդի Նազիֆը: Ռուբեն Մամոյանը (62 կգ, Էջմիածին) 265 կգ (120 կգ + 145 կգ) արդյունքով 2-րդ տեղը գրավեց եւ արծաթե մեդալի արժանացավ: Իսկ 1-ին տեղը գրավեց Դիմիտրի Մինացիդիսը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play