Յարոսլավլում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը


Յարոսլավլում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը

  • 22-04-2011 13:02:58   | Ռուսաստան  |  Քաղաքական
Ապրիլի 20-ին ՌԴ Յարոսլավլ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը, որի համանախագահներն են ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը եւ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը: Համապատասխան հաստատված օրակարգին նիստում քննարկվել են ՌԴ եւ ՀՀ միջեւ հումանիտար համագործակցության մի շարք հարցեր, որի արդյունքում կողմերն ընդունել են որոշումներ ուղղված երկու երկրների միջեւ հումանիտար համագործացկության ընդլայնմանը՝ խթանելով ռուսաց լեզվի տարածումը Հայաստանում, մշտական բնույթ կրող համատեղ ֆորումների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաեւ ներգրավելով մասնավոր սեկտորը, գիտության բնագավառն ու կրթական հաստատությունները: Հանձնաժողովը հաստատել է 19-րդ նիստում կազմված հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ներքո փորձագիտական խորհրդի աշխատակարգն ու խորհրդի կազմը, ինչպես նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստի քննարկվելիք հարցերը: ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի 20-րդ նիստին մասնակցում էին միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական եւ ռուսական կողմի անդամները, Յարոսլավլի մարզի նահանգապետ Ս.Վախկուրովը, Յարոսլավլի մարզային Դումայի նախագահ Վ.Ռոգոցկին, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռ.Անանյանը, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ գործադիր մարմնինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ մշակույթի գործիչներ։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play