Իսրայելի նախագահը հայտարարել է Պաղեստինի ճանաչման<br /> անհրաժեշտության մասին<br />


Իսրայելի նախագահը հայտարարել է Պաղեստինի ճանաչման
անհրաժեշտության մասին

  • 12-06-2009 17:39:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ իր երկրին հարկ է համաձայնել պաղեստինյան պետության կազմավորմանը ժամանակավոր սահմաններով: Ըստ Պերեսի, դա քայլ կլինի պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման ճանապարհին: Իսրեայլի կառավարությունը չի մեկնաբանել իրենց նախագահի հայտարարությունը, հաղորդում է BBC-ն: «Հաարեց» պարբերականը, վկայակոչելով Իսրայելի կառավարության ղեկավարի շրջապատի ներկայացուցիչների, հաղորդել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է կիրակի հայտարարել «երկու ժողովուրդների համար երկու պետություն» սկզբունքի ճանաչման մասին` իբրեւ պաղեստինցիների հետ հակամարտության կարգավորման վերջնական նպատակ:
Նոյյան տապան  -   Միջազգային