Հայաստանում կմշակվի ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային<br /> ռազմավարություն<br />


Հայաստանում կմշակվի ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային
ռազմավարություն

  • 10-06-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության մշակման աշխատանքային խումբը հունիսի 10-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ըստ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակի հաղորդագրության, աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ազգային ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր: Ա.Բաղդասարյանն առաջարկել է Եվրոմիության անդամ երկրների փորձը լավագույնս ուսումնասիրելու նապատակով կազմակերպել քննարկումներ եվրոպացի փորձագետների մասնակցությամբ: Նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի վերջին քննարկման ներկայացնել ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ռազմավարության հայեցակարգային դրույթները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն