Փոփոխություններ են կատարվել Orange-ի սակագնային պլաններում


 

Փոփոխություններ են կատարվել Orange-ի սակագնային պլաններում

  • 21-04-2011 15:03:29   | Հայաստան  |  Տնտեսություն
Orange-ը հայտարարել է «Խոսենք» կանխավճարային ծառայության սակագնային պլաններում մի շարք փոփոխությունների մասին: «Խոսենք» կանխավճարային ծառայության բաժանորդներն այսուհետ Հայաստանի եւ Արցախի այլ օպերատորների բաժանորդներին կզանգահարեն ավելի ցածր սակագներով: «Իմ ընկերները», «Իմ ժամանակը», «Իմ համարները» եւ «Իմ երկիրը» սակագնային պլաններում այսուհետ ցանցից դուրս զանգերի եւ տեսազանգերի` ներառյալ Արցախի համարներին կատարված զանգերի, մեկ րոպեի արժեքը նախկին 40 դրամի փոխարեն կլինի 35 դրամ: «Ստարտ» սակագնային պլանը վերանվանվել է «Իմ երկիրը»։ Վերջինիս բաժանորդները, ինչպես նախկինում, Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից դուրս գտնվելիս կարող են Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով: Փոփոխություններ են կատարվել նաեւ «Իմ համարները» սակագնային պլանում: Այսուհետ այս սակագնային պլանի բաժանորդները կարող են ընտրել 5 սիրելի հեռախոսահամար. 4-ը կարող են լինել Orange-ի հեռախոսահամարներ, որոնց կարելի է զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով, իսկ մեկը՝ Հայաստանի կամ Արցախի ցանկացած այլ օպերատորի շարժական կամ ֆիքսված ցանցի հեռախոսահամար, որին կատարված զանգերը կարժենան 25 դրամ/րոպ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն