ԱԱԾ խոշոր և սենսացիոն բացահայտումը․ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ԱԱԾ խոշոր և սենսացիոն բացահայտումը․ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-04-2020 17:21:19   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
««Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էմին Ավետիսյանն ազատվեց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը չի ընդունում որոշումը. այն բողոքարկել է դատարանում։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված էր որոշման մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի կայացրած որոշումից 10 օր անց Էմին Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ վարչապետի 2020թ.մարտի 31-ի թիվ 406-Ա որոշումը և իրեն վերականգնել զբաղեցրած պաշտոնին: Բացի այդ, հայցվորը պահանջում է դատարանից պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար հաշվարկեն և վճարելուն պարտավորեցնել: Որպես ածանցյալ պահանջ՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից զատ այդ գումարի համար տոկոսադրույք սահմանել՝ մինչև դատական ակտի փաստացի կատարումը, հաշվարկել»:
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
 
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժնի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը, բաժնի օպերլիազորը եւ եւս մեկ անձ կալանավորվել են:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցները մուտք էին գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ քննչական գործողություններ էին կատարել: Գործն այն աստիճան լուրջ էր, որ քննության ընթացքում ԱԱԾ-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թուլյ չէր տվել դուրս գալ անգամ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանին, նրա տեղակալ Արայիկ Ղազարյանին: Ավելի ուշ ԱԱԾ-ի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել էին Ազգային անվտանգության ծառայություն:
Իսկ ի՞նչն էր այդ հատուկ օպերացիայի պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի գործողություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Դավիթաշենի բաժնի աշխատակիցները վերջերս մի անձի են բերման ենթարկում` գողություն կատարելու կասկածանքով: Եվ ահա իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ենթադրյալ գողություն կատարած անձը ոստիկաններին պատմում է, որ գողությունը ինքն է կատարել, անգամ տանում է, ցույց է տալիս դեպքի վայրը եւ պատմում դեպքի մանրամասները, թե ինչը որտեղից է վերցրել: Ասել է թե` տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ահա այստեղից էլ առաջացել է Դավիթաշենի ոստիկանապետին կալանավորելու անհրաժեշտությունը:
Բանն այն է, որ Դավիթաշենի ոստիկանության կողմից բացահայտված եւ վերադասին զեկուցված ենթադրյալ գողության դեպքը սարքած գործ է եւ գողություն կատարողը սուտ ցուցմունք է տվել ու ոստիկաաններն էլ կասկածելի հանգամանքներում այն հալած յուղի պես ընդունել են: ՀՀ ԱԱԾ-ն էլ գաղտնալսումների միջոցով կարողացել է իրականությունը ջրի երես հանել եւ զինված փաստերով ապրիլի 9-ին մտել է ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նշված օրը` Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում խուզարկություն կատարելու ժամանակ պահարաններից մեկի միջից ԱԱԾ-ն հայտնաբերել է հաշիշ տեսակի թմրանյութ: Թե ինչ ծագում ունի այս թմրանյութը, ինչ հանգամանքներում է հայտնվել ոստիկանության շենքում` ոչնչանալու կամ հատուկ պահման վայրում լինելու փոխարեն, դեռ քննությունը կպարզի:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ենթադրյալ գողը, որի համար այսօր ընդհուպ մինչեւ ոստիկապետ կա կալանավորված, նախկինում դատապարտված է եղել: Արդյոք նա հավաքագրված է եղել ԱԱԾ-ի կողմից նախապես, թե հետո է ԱԱԾ-ն հետքի վրա ընկել, դժվար է ասել, բայց փաստ է, որ մեր երկրում տեղի է ունեցել բացառիկ բան. ուժային մի կառույցը կալանավորել է մեկ այլ կառույցի ոչ շարքային աշխատակիցների:
Ավելին, մեզ հասած տեղեությունների համաձայն, ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել այդ առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով ՝պաշտոնական լիազորությունների չարաշահում:
Վերը նկարագրված տեղեկությունների իսկությունը պարզելու համար «Ժողովուրդ օրաթերթը» դիմեց ԱԱԾ լրատվական բաժնին, որտեղից միայն հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ եւ այլ տեղեկություններ հայտնել չեն կարող»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․
 
«Այսօր խորհրդարանում մեկնարկելու է հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում 29 հարց է, որի մեծ մասը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ։ Սակայն այդ հարցերից զատ, հինգշաբթի օրը խորհրդարանում տեղի է ունենալու Կենտրոնական բանկի նախագահի քվեարկությունը, իսկ թեկնածուն էլ մեկն է՝ առաջադրված իշխանական «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Ինչպես հայտնի է, առաջադրված է Մարտին Գալստյանի թեկնածությունը, իսկ քվեարկությունն էլ կայանալու է փակ գաղտնի և այս օրերին իշխանական խմբակցության պատգամավորներին հորդորել են նիստերից չբացակայել և մասնակցել քվեարկությանը։
Եթե հաշվի առնենք, որ կարողացել են համոզել նաև ընդդիմադիր խմբակցություններին` ընտրել իրեն, ապա ըստ էության խնդիրներ չեն լինի և այդ օրը ԿԲ նախագահը կընտրվի։ Հիշեցնենք, որ Արթուր Զավադյանն այլևս չի կարող առաջադրվել ԿԲ նախագահի պաշտոնում, քանի որ երկու անգամ անընդմեջ կառավարել է ԿԲ-ն և ՀՀ Սահմանադրությամբ այլևս իրավունք չունի նույն պաշտոնը զբաղեցնել:
Իսկ ով է ԿԲ նախագահի թեկնածուն. նշենք, որ Գալստյանի կինը ՀՀՇ-ի իշխանության տարիներին ԱԺ նախկին նախագահ աշխատած Բաբկեն Արարքցյանի դուստրն է` Աստղիկ Արարքցյանը: Վերջինս էլ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում է աշխատում»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն