Վստահում եմ. Երգի և տեսահոլովակի պրեմիերա՝ նվիրված բժիշկներին
22-06-2020 17:16:49 | Հայաստան | Հասարակություն
<<Որակի նշան>> ընկերության նախաձեռնությամբ 2019 թվականին առաջին անգամ իրականացվեց աննախադեպ մրցանակաբաշխություն, որի ընթացքում բժշկության ոլորտի լավ մասնագետները Հայաստանի տարբեր անկյուններից ստացան իրենց <<Որակի նշանը>>: Հենց այդ ժամանակ առաջին անգամ կատարվեց <<Որակի նշանի>>-ի կողմից իրականություն դարձած նոր երգը` նվիրված բժիշկներին:
Գաղափարի կյանքի կոչման գլխավոր աջակիցը Հրաչյա Միսակի Պողոսյանն է:
Օպերատորներ - Հակոբ Կարանֆիլյան, Արիկ Մանուկյան/Մոսկվա
Մոնտաժ - Էդուարդ Մատենցյան/Էսքիզ ստուդիա
Գործիքավորում - Արթուր Բուռնուչյան
Միքս/մասթերինգ - Սերգեյ Գասպարյան
Նախագծի երաժշտական մասի պատասխանատուն է Թագուհի Գևորգյանը:
Նախագծի պատասխանատու Հարություն Էքիզյան
Այս տարի այդ երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը:
Գլխավոր պրոդյուսեր Վահե Հարությունյան
Երգը կատարել են 5 տաղանդավոր երգիչ և երգչուհի` ռուսաստանաբնակ Սոնան, Սոնա Շահգելդյանը, Ռուսլան Էլիազյանը և Անահիտ Շահբազյանը Մհեր Արմենիա:
Նկահանումներն իրականացվել են Երևանում և Մոսկվայում, իսկ կադրերն իրական են` արված վիրահատությունների ընթացքում:
Այստեղ նկարահանումներն իրականացվել են մի քանի բժշկական հաստատությունումª § Բեսթ Լայֆ¦ հայ-ճապոնական բժշկական կենտրոններում, <<Աստղիկ>> , <<Շենգավիթ>>, << Նորք- Մարաշ>> Բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայում և <<Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոն>>- ում:
Տեսահոլովակի նկարահանման գործում աջակցություն են ունեցել լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, սրտաբան Միխայիլ Ադամյանը, վիրաբույժ Արմեն Քոչարյանը, վիրաբույժ Սևակ Շահբազյանը, մանկաբարձ – գինեկոլոգ Աշոտ Սիրունյանը, վիրաբույժ Արմեն Վարժապետյանը, սրտաբան Կարեն Համբարձումյանը և վիրաբույժ Սիրակ Սիրականյանը: