Հայ ռազմագերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին


Հայ ռազմագերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին

  • 25-11-2020 15:55:10   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
 
«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին՝ հորդորելով հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։
 
Հիշեցնեմ, որ ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություններ»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play