ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 19 մահ


ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 19 մահ

  • 07-12-2020 18:24:29   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 12 ինքնասպանության փորձի դեպք, 85 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 126 կենցաղային կանչ. տուժել է 127 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ:
 
Արձանագրվել է թունավորման 6 դեպք:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհին արգելափակված 1 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նոյյան տապան  -   Հասարակություն