Կստորագրվի Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր<br /> դատախազությունների 2009-2011թթ. համագործակցության մասին հուշագիր<br />


Կստորագրվի Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր
դատախազությունների 2009-2011թթ. համագործակցության մասին հուշագիր

  • 11-02-2009 19:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով, փետրվարի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների հանդիպմանը կքննարկվեն 2006թ.-ի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակներում երկու երկրների դատախազության մարմիների փոխգործակցության, այդ թվում` կոնկրետ քրեական գործերով հանձնման եւ իրավական օգնություն ցուցաբերելու հարցեր: Նախատեսվում է, որ Ա.Հովսեփյանը եւ Յու.Չայկան կստորագրեն ՀՀ եւ ՌԴ դատախազությունների 2009-2011թթ. համագործակցության հիմնական ուղղությունների մասին հուշագիր:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play