Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԶՈւ շտաբի պետին ազատելու մասին


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԶՈւ շտաբի պետին ազատելու մասին

  • 25-02-2021 12:55:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ինված ուժերի Գլխավոր շտաբի պետն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Բավական բարդ իրավիճակում ենք, և ես երեկ և այսօր որոշումներ եմ ստորագրել՝ պաշտոնից ազատելու ԳՇ առաջին տեղակալին և Գլխավոր շտաբի պետին։ Այսինքն՝ ես թղթերն արդեն ստորագրել եմ, որից հետ հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը։ Ի՞նչն է նրանց կողմից այդ քայլի պատճառը, սա շատ կարևոր է արձանագրել։ Եվ ես այդ արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում»,- հավելեց նա։
 
Նա նշեց, որ հեղափոխության բոլոր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ։ «Ես ուզում եմ ձեզ հետ խոսել, խոսել անմիջապես»,- հավելեց նա։
 
<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnikol.pashinyan%2Fvideos%2F435811731022453%2F&show_text=false&width=560" width="560" height="314" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share" allowFullScreen="true"></iframe>
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play