Ազգային ժողովն այսօր ժամը 18:00-ին արտահերթ նիստ կգումարի՝ Սյունիքի հարցով
14-05-2021 17:04:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այզագյին ժողովն այսօր երեկոյան արտահերթ նիստ կգումարի՝ Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների խնդրով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի մայիսի 14-ի ԱԺԽՈ-031-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` 2021 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով՝
Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ: