Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նորընտիր նախագահին

20-06-2021 20:22:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: 
 
«Ուրախ ենք մեծապես,
որ Իրանի բարեսեր ժողովուրդը ազգային ավանդներին հավատարմությամբ կառուցում է իր երկրի շեն ու բարօր կյանքը։ Մեր մաղթանքն է, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Իրանը արձանագրի նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ և շարունակի գովարժան ներդրում բերել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործին։  
 
Գոհունակություն է Մեզ համար նաև, որ մեր երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը այսօր շարունակում է ամրանալ մեր պետությունների միջև  արդյունավետ գործակցությամբ», - ասված Վեհափառ Հայրապետի ուղերձում։
Հայոց Հայրապետը Իրանի հավատավոր ժողովրդին մաղթել է ապահով խաղաղություն, նորընտիր նախագահին՝ Բարձրյալի մշտական զորակցությունը։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 72 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար