Պենտագոնը սկսել է միկրոալիքային ճառագայթմամբ հրթիռների վերջնական փորձարկումները


Պենտագոնը սկսել է միկրոալիքային ճառագայթմամբ հրթիռների վերջնական փորձարկումները

  • 02-07-2022 12:51:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ԱՄՆ ռազմածովային ուժերը և ռազմաօդային ուժերը սկսել են միկրոալիքային համակարգերի օգտագործմամբ նոր հրթիռների վերջնական և առանցքային փորձարկումները, գրում է Defense News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրին։
 
Հինգ տարի շարունակվող ծրագրի վերջնական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ամառվա վերջ։ Փորձագետները նշել են, որ իրենց մշակումը բարձր հզորությամբ էլեկտրամագնիսական, ոչ կինետիկ հարվածային զենք է (HiJENKS): Այն նախատեսված է հակառակորդի էլեկտրոնային համակարգերը շարքից հանելու համար, ինչի համար օգտագործվում է միկրոալիքային ճառագայթումը: Ներկայում թեստավորումն անցկացվում է Կալիֆորնիայում։
 
Նոր սարքը ստեղծվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այն հնարավորություն է տալիս նվազեցնել հրթիռի չափսերը և կիրառել այն ավելի բարդ պայմաններում, քան նախորդը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play