ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին


ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին

  • 05-09-2022 13:54:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։
 
Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։
 
Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:
 
Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:
 
Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։
 
Այս պահին գործում են Պաշտպանին առընթեր երեք խորհրդատվական խորհուրդներ՝ Խոշտանգումների կանխարգելման, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով և Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության  խորհրդատվական խորհուրդները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն