Վրաստանը հիասթափված է, որ ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի՝ չի ստացել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ. Զուրաբիշվիլի


Վրաստանը հիասթափված է, որ ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի՝ չի ստացել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ. Զուրաբիշվիլի

  • 08-11-2022 13:23:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թբիլիսին հիասթափված է, որ Մոլդովան ու Ուկրաինան ստացել են Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը՝ միայն հեռանկար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Ժողովրդավարության համաշխարհային համաժողովում։
 
«Մենք նույնքան եվրոպացի ենք և արդեն այնքան ժամանակ, որ ինչ-որ պահի պետք է միանանք այս եվրոպական ընտանիքին։
 
Կարծում եմ՝ չպետք է ժամանակ կորցնենք: Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է պետք»,- ասել է նախագահը։
 
Վրաստանը 2009-ից «Արևելյան գործընկերություն» ծրագրի մաս է, իսկ 2014 թ. ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը