Խորհրդարան վերադառնալու հարցում վերջնական որոշում չկա. Իշխան Սաղաթելյան


Խորհրդարան վերադառնալու հարցում վերջնական որոշում չկա. Իշխան Սաղաթելյան

  • 09-11-2022 15:12:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է հարցին, թե արդյոք խորհրդարանական ընդդիմությունը պլանավորում է խորհրդարան վերադառնալ:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այդ հարցում վերջնական որոշում չկա:
 
Նա նշեց, որ եթե գնան խորհրդարան, ապա գնալու են իրենց օրակարգով:
 
«Մեր նախկին հայտարարության մեջ, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել: Կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց Սաղաթելյանը՝  հավելելով, որ այսօր առաջնային խնդիրը  Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը