Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել


Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

  • 22-11-2022 21:04:20   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել:
 
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:
 
Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի, Շուշիի շրջաններում:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք