Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը․ ՄԻՊ
21-01-2023 18:57:48 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը՝ այդ թվում հղի կանանց և երեխաներին։
Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։ Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացվել նաև ՄԻՊ հաստատություն։
Հորդորում եմ օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց։