ՀԱՊԿ-ը ամրապնդելու է համագործակցությունը ներսում և «այլ բարեկամ երկրների հետ». բելառուսցի պատգամավոր


ՀԱՊԿ-ը ամրապնդելու է համագործակցությունը ներսում և «այլ բարեկամ երկրների հետ». բելառուսցի պատգամավոր

  • 02-02-2023 11:56:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Արևմուտքի ճնշման ֆոնին մտադիր է ամրապնդել համագործակցությունը ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ այլ բարեկամ երկրների հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի բելառուսցի անդամ Սերգեյ Ռաչկովը:
 
Արևմուտքը շարունակում է ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը, տեղի է ունենում միջազգային հարաբերությունների փլուզում. - «Սա, իհարկե, չի բավարարում ո՛չ Բելառուսի Հանրապետությանը, ո՛չ Ռուսաստանի Դաշնությանը և ընդհանրապես ՀԱՊԿ անդամներին։ Բայց, իհարկե, հատուկ ճնշման տակ են գտնվում երկու երկրներ՝ Բելառուսը և Ռուսաստանը։ Ուստի մենք, անշուշտ, ՀԱՊԿ շրջանակում քննարկում ենք առաջին հերթին կազմակերպության ներսում համերաշխության ամրապնդումը, մեր կազմակերպության հետագա դիրքավորումը միջազգային ասպարեզում, ընդլայնելով միջազգային համագործակցությունը այն երկրների և ռազմաքաղաքական դաշինքների հետ, որոնք շահագրգռված են համագործակցել ՀԱՊԿ-ի հետ», - հայտարարել է Ռաչկովը կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների՝ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո:
 
Բելառուսն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play