ՀՀ ԶՈՒ-ն վարել է անձնազոհ մարտ, պատճառել զգալի վնասներ. ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ զոհվածների հիշատակը


ՀՀ ԶՈՒ-ն վարել է անձնազոհ մարտ, պատճառել զգալի վնասներ. ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ զոհվածների հիշատակը

  • 12-04-2023 10:36:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ազգային  ժողովն այսօր  մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:
 
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց որ ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջացառումներ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ, վարել անձնազոհ մարտ:
 
«Վարել են անձնազոհ մարտ, թշնամուն պատճառել են զգալի վնասներ, հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր ու վիրավորներ. ունենք չորս զոհ ու վեց վիրավոր: Ապաքինում մաղթենք մեր վիրավորներին ու մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- նշեց Ռուբինյանը:
 
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
 
Ադրբեջանական սադրանքի հետևանով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր:
 
Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ և 10 վիրավոր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը