Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը


Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

  • 12-04-2023 12:11:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի  մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։
 
Մասնավորապես՝
 
- սննդի կառույցի հատակը հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,
- սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարանով, ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով,
- բոլոր սարքավորումները, գործիքները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում,
- սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ 
 
Մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն