ՄԻՊ-ը պարզաբանել է՝ ինչու հաղորդագրություն չի տարածել 16-ամյա տղային ծեծելու դեպքի հետ կապված


ՄԻՊ-ը պարզաբանել է՝ ինչու հաղորդագրություն չի տարածել 16-ամյա տղային ծեծելու դեպքի հետ կապված

  • 02-06-2023 18:35:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Մենք կապ ենք հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով, կապ ենք հաստատել նաև փաստաբանի հետ»:
 
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե Դիլիջանում տեղի ունեցած դեպքի հետ կապված անհրաժեշտություն տեսնո՞ւմ է բռնության ենթարկված անչափահասին հանդիպելու:
 
«Նշեմ, որ խոսքը անչափահասի մասին է, հետևաբար այս մասով տրամադրվող և տարածվող տեղեկատվությունը պետք է զգույշ և զգայուն լինի: Մենք ևս թե՛ հանդիպումները, թե՛ մնացած այլ գործիքակազմի իրացումը իրականացնելու ենք՝ խորհրդապահական կարևոր մեթոդը նկատի ունենալով և երեխայի լավագույն շահը հաշվի առնելով»,- ասաց Մանասյանը:
 
Հարցին, թե ինչո՞ւ ՄԻՊ-ը առանձն հայտարարությամբ հանդես չեկավ, վերջինս արձագանքեց. «Իրականում մենք ոչ թե չենք ուշացել, այլ շատ արագ սկսել ենք հարցին արձագանքել: Տարատեսակ դեպքեր են հանրապետությունում տեղի ունենում, որոնց մի մասը ընդհանրապես հնչողություն չի ստանում, որևէ մեկը դեպքի վերաբերյալ չի իմանում, բայց մենք լուրջ գործունեություն ենք ծավալում: Այս հարցի հետ կապված մենք շատ արագ արձագանքել ենք, բոլոր պետական իրավասու մարմինների հետ անմիջապես կապ ենք հաստատել: Հասկանալով, որ գրավոր հաղորդակցությունը շատ ավելի երկար կարող է տևել, մինչև գրավոր հաղորդակցությունը՝ բանավոր հաղորդակցություն ենք իրականացրել: Այս պահին արդեն պարզ է, որ, ըստ էության, դատախազը վերացրել է քննիչի համապատասխան որոշումը»:
 
ՀՀ ՄԻՊ-ը նաև նկատեց՝ ինչ վերաբերում է առանձին հայտարարությանը, ապա կարիք չկա հատուկ հայտարարելու, որ բռնությունը պետք է ընդհանրապես բացառված լինի մեր հասարակական մշակույթից:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ը երեկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:
 
Մեզ հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տեսանյութի դեպքով ծառայողական քննություն է սկսվել:
Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:
 
Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:
 
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
 
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու համար Դիլիջանի քրեականի պետին ձերբակալելու որոշում է կայացվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը