ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի իրանական ընկերությունների դեմ ՌԴ ԱԹՍ–ներ «մատակարարելու» համար


ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի իրանական ընկերությունների դեմ ՌԴ ԱԹՍ–ներ «մատակարարելու» համար

  • 23-06-2023 15:58:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Պատժամիջոցներ են կիրառվում նաև երրորդ երկրներում գործող ընկերությունների դեմ՝ հակառուսական առևտրային սահմանափակումները շրջանցելու համար։
 
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական չորս կազմակերպությունների դեմ՝ իբր Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
 
«Ցանկում ներառված են չորս իրանական կազմակերպություններ, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր և դրանք մատակարարում Ռուսաստանին... և որոշ ռուսական կազմակերպություններ, որոնք զբաղվում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի էլեկտրոնային բաղադրիչների մշակմամբ, արտադրությամբ և մատակարարմամբ»,-նշված է փաստաթղթում։
 
Պատժամիջոցներ են կիրառվում նաև երրորդ երկրներում գործող ընկերությունների դեմ՝ եվրոպական երկրների կողմից սահմանված հակառուսական առևտրային սահմանափակումները շրջանցելու համար։
 
Նույն պատճառաբանությամբ պատժամիջոցների տակ են մի շարք ռուսական ընկերություններ, այդ թվում՝ ՏՏ ընկերություններ, որոնց ԵՄ-ն մեղադրում է Ռուսաստանի պաշտպանական հատվածին օգնելու մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play