Նա բարդ ճակատագրով, բայց տաղանդավոր մարդ էր. Պուտինը՝ Պրիգոժինի մասին


Նա բարդ ճակատագրով, բայց տաղանդավոր մարդ էր. Պուտինը՝ Պրիգոժինի մասին

  • 25-08-2023 10:54:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վլադիմիր Պուտինը Դնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպման ժամանակ իր ցավակցությունն է հայտնել Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։
 
«Առաջին հերթին ուզում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին, դա միշտ էլ ողբերգություն է»,- ասել է նախագահը։
 
Պուտինը նշել է, որ վաղուց է ճանաչում«Վագներ»ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, նա բարդ ճակատագրով մարդ էր, բայց տաղանդավոր, անհրաժեշտ արդյունքների հասնող ոչ միայն իր, այլև ընդհանուր գործի համար։
 
«Թվում է, թե առաջնային տվյալները ցույց են տալիս, որ այնտեղ են եղել նաև «Վագներ» ընկերության աշխատակիցները: Նշեմ, որ սրանք մարդիկ են, ովքեր զգալի ներդրում են ունեցել մեր ընդհանուր կյանքում, Ուկրաինայում նեոնացիստական ռեժիմի դեմ պայքարում: Մենք դա հիշում ենք, գիտենք և չենք մոռանա»,- ասել է Պուտինը։ 
 
Ինչպես հայտնի է, ՌԴ Տվերի մարզում օգոստոսի 23-ին կործանվել է Embraer-135 մասնավոր բիզնես-ինքնաթիռը, որում եղել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը և նրա օգնական Դմիտրի Ուտկինը՝ «Վագներ» մականունով, որը համարվում է ՄՌԿ-ի հիմնադիրը։
 
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բոլոր 10 անձինք, ներառյալ՝ անձնակազմի անդամները, զոհվել են:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը