Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ալիև


Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ալիև

  • 13-11-2023 15:30:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
 
Այս մասին նոյեմբերի 13-ին հայտարարել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։
 
Ալիևը նշել է, որ ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան։
 
Նա հայտարարել է, թե 44-օրյա Հայրենական պատերազմից հետո հենց Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության պայմանագրի նախաձեռնությամբ և դրա հիմքում ընկած սկզբունքներով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը