Պետդեպարտամենտի խոսնակը մեկնաբանել է Բաքվի հրաժարումը հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցությունից


Պետդեպարտամենտի խոսնակը մեկնաբանել է Բաքվի հրաժարումը հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցությունից

  • 17-11-2023 11:16:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Պաշտոնական Վաշինգտոնը վերահաստատում է, որ շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։
 
Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Բաքվի հրապարակած հայտարարությանը, թե հրաժարվում են Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական բանակցություններից և հանդիպումից։
 
«Մենք շարունակում ենք աջակցել խաղաղ բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար։ Մենք խրախուսում են կողմերին ներգրավվել այդ բանակցություններում՝ անկախ նրանից՝ դրանք կլինեն այստե՞ղ, թե՞ մեկ ուրիշ վայրում, և դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը»,- ասել է Միլլերը։
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից՝ որպես պատճառ նշելով «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը