ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժածները վարչական աշխատակիցներ են


ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժածները վարչական աշխատակիցներ են

  • 17-11-2023 11:30:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են:
 
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։
 
Նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։
 
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ  պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 
Ավելի ուշ ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը