«Զանգեզուրի միջանցք»-ը շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում


«Զանգեզուրի միջանցք»-ը շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում

  • 18-11-2023 10:29:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Նոյեմբերի 17-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան):
 
Այս մասին գրում է ermenihaber-ը:
 
Ուրարօղլուն մասնակցել է «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները․ զարգացման քայլեր Զանգելանից» խորագրով կոնֆերանսի՝ «Տարանցիկ միջանցքների ձևավորումը․ Օգտվել Եվրասիայի ներուժից» պանելային քննարկմանը:
 
Հերթական անգամ թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ միասին աշխատանքներ են տանում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը