ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են Գորիսի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունը


ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են Գորիսի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունը

  • 18-11-2023 12:25:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Խորհրդային տարիներին կառուցված օդանավակայանը գտնվում է Խոտ գյուղի մոտ, ժամանակին այն օրական մինչև 8 չվերթ էր ընդունում։
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախնական ուսումնասիրություններ է իրականացնում Գորիսի օդանավակայանը վերագործարկելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։
 
«Հայտնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրականացնում է Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ նախնական ուսումնասիրություններ, այդ թվում` օդանավակայանի շենքի և թռիչքուղու վերանորոգման հետ կապված», – ասվում է հաղորդագրության մեջ։
 
Նախարարությունից հայտնել են նաև, որ վերանորոգման աշխատանքների արժեքների և ժամկետների մասին տեղեկատվությունը կարող են տրամադրել ուսումնասիրություններն ավարտելուց հետո։
 
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են վերականգնել Գորիսի օդանավակայանը։
 
Նշենք, որ Գորիսի օդանավակայանը գտնվում է Խոտ գյուղի մոտ։ Այն կառուցվել է և սկսել գործել 70-ականների վերջին` օրական ընդունելով մինչև 8 չվերթ։ Երևանից այստեղ էին թռչում Ան-2 և Յակ-40 ինքնաթիռները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը