ԱՄՆ-ը կաջակցի «Հայաստանի՝ պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»․ Փաուեր


ԱՄՆ-ը կաջակցի «Հայաստանի՝ պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»․ Փաուեր

  • 11-04-2024 10:30:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարում է՝ վերահաստատել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։
 
Փաուերն այդ մասին X-ի իր էջում է գրառում կատարել՝ նշելով, որ Հայաստանին աջակցելու հանձնառությունը վերահաստատել է ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
 
Ըստ Փաուերի՝ ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել էր Փաուերի հետ։ Հայկական կողմը հաղորդեց, որ վարչապետը ներկայացրել է Հայաստանի իրականացրած ծրագրերն ու հետագա քայլերը, կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում՝ բռնի տեղահանվածներին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը և ընդգծել դրա անհրաժեշտությունը:
 
Սամանթա Փաուերը նշել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը