Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին


Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

  • 17-05-2024 16:00:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին, բայց նման անհրաժեշտություն չկա»։
 
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել Բագրատ Գալտանյանի հետ, ասել է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
 
Խոսելով ակցիայի օրակարգի մասին, վերջինս նկատել է․ «Ես գիտեի օրակարգը Կիրանցի, Ոսկեպարի մասին է, անվտանգությունն է։ Ես գիտեի, թե դա է»։
 
Թունյանը նշել է, որ նորմալ է, երբ շարժումն ընթանում է, մարդիկ իրենց տեսակետն են արտահայտում, անհնազանդության ակցիաներ են անում․
 
«Սա շատ նորմալ է, եթե օրենքի հետ խնդիր է լինում համապատասխան գործողություններ են լինում, ժողովրդավարական երկրին հարիր գործընթացներ են։
 
Հիմա եթե իրենց կհաջողվի ժողովրդի մեծամասնությանը համոզել կամ իմփիչմենթի գործընթացն ավարտին հասցնել, ինչքան գիտեմ ժամկետներ են նշում, այդ գործընթացը կարող են տանել առաջ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-  ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը