ԱՄՆ-ն զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա. Սպիտակ տուն


ԱՄՆ-ն զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա. Սպիտակ տուն

  • 05-06-2024 12:39:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զինվորականներ, խորհրդականներ և հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սալիվանը հայտնել է նախագահ Ջո Բայդենին Ֆրանսիա ուղեկցող լրագրողներին:
 
«Մենք մի քանի անգամ ասել ենք, որ չենք պլանավորում ամերիկացի ռազմական խորհրդականներ, զինվորականներ և հրահանգիչներ ուղարկել Ուկրաինայի տարածքում ուկրաինացիներին վերապատրաստելու համար», - ասել է Սալիվանը:
 
Նա հիշեցրել է, որ հազարավոր ուկրաինացիներ ուսուցում են անցնում Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում, և Վաշինգտոնը մտադիր է շարունակել դա։
 
Բայդենը Ֆրանսիա է մեկնում՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Իսկ հաջորդ շաբաթ Սպիտակ տան ղեկավարը կմեկնի Իտալիա՝ Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը