Վիճակը կառավարելի է, որևէ բռնկում, շեղում չունենք. Ավանեսյանը՝ աղետի գոտու համաճարակային իրավիճակի մասին


Վիճակը կառավարելի է, որևէ բռնկում, շեղում չունենք. Ավանեսյանը՝ աղետի գոտու համաճարակային իրավիճակի մասին

  • 06-06-2024 14:40:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ամենօրյա աշխատանք է արվում, ջրի հետազոտություններ և բակային այցեր են իրականացվում՝ հասկանալու համար, թե մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր կան: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից հետո համաճարակային իրավիճակին:
 
«Այս պահի դրությամբ վիճակը կառավարելի է, որևէ բռնկում, որևէ շեղում չունենք: Շարունակվելու են կանխարգելիչ աշխատանքները, որպեսզի պատկերը նույնական մնա»,- ասաց Ավանեսյանը:
 
Նախարարը նաև ասաց, որ այցելել է երկու մարզեր և արձանագրել, որ թիմը միասնական աշխատում է, և եզրակացրեց՝ դա է պատճառը, որ առողջական վիճակի հետ կապված խնդիրեներ չկան:
 
«Համակարգը պատրաստ է, եթե ունենանք ինֆեկցիաներ կամ որևէ այլ խնդիր, համակարգը բերված է պատշաճ մակարդակի,- ասաց նա, ապա, աղետի հետևանքով Ալավերդիում անկած կենդանիների համատեքստում, հավելեց,- ցանկացած ինֆեկցիաների բռնկման ռիսկ կա հիպոթետիկ, բայց պետք է կանխարգելիչ աշխատանքներով զրոյացնել ռիսկերը»:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը