Բագրատ սրբազանն ԱԺ-ում հանդիպում է ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ


Բագրատ սրբազանն ԱԺ-ում հանդիպում է ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ

  • 16-09-2024 14:37:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վարչապետի հրաժարականին հասնելու համար պայքարի ելած Բագրատ սրբազանն Ազգային ժողովում հանդիպում է խորհրդարանի ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։
 
Իշխանության հետ հանդիպում նախատեսված չէ, բայց, ինչպես սրբազանն ասաց, ինքն այս շենքում է և իր հասցեին լուտանքներ թափողները կարող են հիմա իրեն տեսնել։
 
Սեպտեմբերի 12-ին հաղորդվեց, որ Բագրատ Գալստանյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռովերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումներից մանրամասներ չհաղորդվեցին։ Միայն նշվեց, որ դրանք սեպտեմբերի 22-ին Երևանի կայանալիք հավաքին ընդառաջ էին։
 
Այսօր «Ազատության» հարցին, թե ի՞նչ է քննարկել երկու նախագահների հետ և արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ասել են, որ աջակցելու են իրեն, սրբազանը պատասխանեց․ - «Աջակցության և չաջակցության հարց չկա, ես ասել եմ, եթե մենակ էլ լինեմ, էս պայքարը կշարունակեք: Քանի որ համդիպումը փակ էր, ես իրավասու չեմ մանրամասներն ասել: Խնդիրն աջակցել, չաջակցելը չէ, խնդիրն՝ իմ պարտքն է բոլորին ներկայացնել, թե մենք ուր ենք գնում»:
 
Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով:
 
Սրբազանն առայժմ շարժման հետագա ծրագրերի մասին շատ բան չի ասում։
 
Նա այսօր էլ հրաժարվեց մանրամասնել, թե ինչպես են պատրաստվում շարունակել պայքարն աշնանը: «Ծրագիրը մեկն է՝ չարիքի հեռացում», - միայն նշեց Գալստանյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը