Ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն․ Արշակյանը՝ Գալստանյանի հետ հնարավոր հանդիպման մասին
16-09-2024 15:05:11 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից եղել է մեկը, որը հանդիպել է Վազգեն Գալստանյանի հետ։
«Մեր մեջքի հետևում չեմ կարծում, որ որևէ մեկը խոսել է», - նկատել է նա։
Դիտարկմանը, թե առհասարակ ցանկություն կա՞ Գալստանյանի հետ հանդիպելու, Արշակյանը պատասխանել է. «Ես զբաղված մարդ եմ, ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն, կգրանցվեն՝ կխոսենք, եթե խոսելու բան կա։ Բոլոր քաղաքացիներն էլ, եթե ինչ-որ լուրջ հարց են բարձրացնում՝ հանդիպում եմ»։
Հիշեցնենք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Ազգային ժողով է գնացել՝ հանդիպելու ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հետ։