Պետդեպը կոչ է անում ամերիկացիներին լքել Բելառուսը


Պետդեպը կոչ է անում ամերիկացիներին լքել Բելառուսը

  • 23-12-2024 14:43:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը։
 
Դեկտեմբերի 18-ին հրապարակված հանձնարարականում որպես պատճառ նշվում է Մինսկի կողմից «տեղական օրենքների կամայական կիրառման և կալանավորման վտանգը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շարունակական խթանման և տարածաշրջանային անկայունության ու անկանխատեսելիության աճը»։
 
Պետդեպը Բելառուսում ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել ցույցերից, ինչպես նաև ուշադիր լինել էլեկտրոնային սարքերի նկատմամբ՝ նշելով, որ դրանցում եղած տեղեկատվությունը կարող է կալանավորման հիմք հանդիսանալ։
 
Միացյալ Նահանգները 2022-ի փետրվարից դադարեցրել է Մինսկում դեսպանատան աշխատանքը։
 
Պետդեպարտամենը նշում է, որ ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Բելառուսում և հյուպատոսական ծառայությունների կարիք ունեն, պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը և կապ հաստատեն այլ երկրում ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ ՝միևնույն ժամանակ զգուշացնելով, որ արտակարգ իրավիճակների դեպքում հարևան երկրների հետ Բելառուսի սահմանային անցումները երբեմն փակվում են առանց նախազգուշացումների։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը