ԵՄ-Հայաստան հաղորդակցության հարթակը կօգնի քաղաքացիներին ավելի լավ ըմբռնել համագործակցության առավելությունները
15-04-2025 16:52:33 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հաղորդակցության հարթակի երկրորդ աշխատանքային հանդիպմանը, որն իրականացվել է Եվրոպական միության և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել համակարգումը, փոխանակվել գիտելիքով և խթանել ՀԸԳՀ-ի առավելությունների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցությունը՝ ի նպաստ Հայաստանի քաղաքացիների։
«Հաղորդակցության հարթակը առանցքային դեր ունի՝ օգնելով քաղաքացիներին ավելի լավ ըմբռնել ԵՄ-Հայաստան համագործակցության առավելությունները՝ սկսած բարեփոխումներից մինչև ապատեղեկատվության դեմ պայքար, նպաստելով ավելի ուժեղ և դիմակայուն Հայաստանի կառուցմանը»,- ասված է ՀՀ-ում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։