ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել ԼՂ ներկայացուցչության մոտ


ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել ԼՂ ներկայացուցչության մոտ

  • 18-04-2025 16:29:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԼՂ-ից բռնի տեղահանվածներն այսօր Երևանում ակցիա են իրականացրել ԼՂ ներկայացուցչության մոտ՝ պահանջելով, որ Սամվել Շահրամանյանը վերադարձնի քաղաքացիներին, նրանց պնդմամբ, ԼՂ-ում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։ 
 
Ակցիայի նախաձեռնողներից Արթուր Օսիպյանը Շահրամանյանին հորդորել է գնալ ՀՀ գլխավոր դատախազություն ու որպես իրավասու անձ այնտեղ պահանջել արագացնել ԼՂ-ում թալանված գումարների վերադարձի մասով քննությունը։
 
Շահրամանյանը դուրս է եկել ակցիայի մասնակիցների մոտ և նշել, որ պատրաստ է գնալ ՀՀ գլխավոր դատախազի մոտ, եթե ակցիայի մասնակիցները ներկայացնում են ԼՂ-ից բոլոր տեղահանվածերի պահանջը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն