Նորամարգ գյուղում բեռնատարներ են բախվել. կա տուժած


Նորամարգ գյուղում բեռնատարներ են բախվել. կա տուժած

  • 10-05-2025 15:15:58   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 10-ին՝ ժամը 13:20-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորամարգ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում բախվել են GAZ և GAZelle մակնիշների բեռնատարները. GAZelle մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZelle մակնիշի բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն