«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 6 ՄԻԱՎՈՐՈՎ<br /> ԸՆԹԱՆՈՒՄ Է 3 ՏԵՂՈՒՄ<br />


«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 6 ՄԻԱՎՈՐՈՎ
ԸՆԹԱՆՈՒՄ Է 3 ՏԵՂՈՒՄ

  • 09-09-2008 16:00:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Բիլբաո քաղաքում շախմատի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում սեպտեմբերի 8-ին կայացած 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը (Հայաստան) սեւ խաղաքարերով պարտվեց Մագնուս Կառլսենին (Նորվեգիա): Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան) եւ Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) պարտիաները խաղաղ ելք ունեցան: Մրցաշարային աղյուսակը 11 միավորով գլխավորում է Մ.Կառլսենը: Առաջատարին հաջորդում են Վ.Թոփալովը` 10, Լ.Արոնյանը` 6, Վ.Իվանչուկը, Անանդը եւ Ռաջաբովը` 5-ական միվորով: Սեպտեմբերի 9-ին նշանակված 7-րդ փուլում Լ.Արոնյանի մրցակիցը Վ.Թոփալովն է:
Նոյյան տապան  -   Սպորտ