ԸՍՏ ՀՏՖ-Ի «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ. 2008»-Ի,<br /> ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՄԱԹՎՈՎ ԱՌԱՋԻՆՆ է ԱՊՀ-ՈՒՄ<br />


ԸՍՏ ՀՏՖ-Ի «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ. 2008»-Ի,
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՄԱԹՎՈՎ ԱՌԱՋԻՆՆ է ԱՊՀ-ՈՒՄ

  • 17-06-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) «Համաշխարհային առեւտրի խթանման զեկույց. 2008»-ի, Հայաստանը առեւտրի խթանման մակարդակի համաթվով 118 երկրների մեջ զբաղեցնում է 61-րդ տեղը` գրավելով առաջին տեղը ԱՊՀ երկրների միջեւ եւ գերազանցելով Ուկրաինայի (68), Ադրբեջանի (78) եւ Ռուսաստանի (103) ցուցանիշները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից, ՀՏՖ-ի կողմից առաջին անգամ հրատարակված զեկույցը վերլուծում է երկրների միջեւ ապրանքների ազատ հոսքերի հիմքում ընկած գործոնների արդյունավետությունն ապահովելու պայմաններն ուսումնասիրված երկրներում: Ըստ Զեկույցի շուկայի մուտքի ազատության ենթահամաթվի, որով Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը բավականաչափ խթանում է օտարերկրյա արտադրանքի ներհոսքը երկիր: Մյուս կողմից, հատկապես անբարենպաստ է սահմաններում կարգավորման ազդեցությունը առեւտրի վրա (87-րդ տեղ): Տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքը բնութագրող ենթահամաթվով Հայաստանը 77-րդն է, իսկ ոլորտի գործարար միջավայրի համաթվով` 53-րդը: Ըստ ենթահամաթվերի բնութագրիչ առանձին 10 հենասյուների, միջազգային առեւտուրը պայմանավորող գործոններից Հայաստանում հատկապես արդյունավետ են տարիֆային եւ ոչ տարիֆային սահմանափակումները (14-րդ տեղ) եւ գործարար միջավայրը կարգավորող օրենսդրական դաշտը (47-րդ տեղ): Համաձայն Զեկույցի, ոլորտում Հայաստանի ցուցաբերած արդյունքներից առավել խոցելի են մաքսային կարգավորման արդյունավետությունը (103-րդ տեղ), սահմաններում կարգավորող մարմինների գործունեության թափանցիկությունը (92-րդ տեղ), փոխադրամիջոցների առկայությունը եւ որակը (89-րդ տեղ), ինչպես նաեւ տեղեկատվական եւ հաղորդակցման միջոցների հասանելիությունը եւ որակը (86-րդ տեղ): Առեւտրի խթանման համաթվով համաշխարհային առաջատարներ են Հոնկոնգը եւ Սինգապուրը, որոնք առաջատար դիրքեր են գրավում միջազգային առեւտրի բացությամբ եւ ներդրումներ ներգրավելու կարողությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play