ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար․ Արաղչին միջազգային ջրերում իրանական նավի խորտակման մասին
05-03-2026 11:54:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի արտաքին գործերի նախարարը Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»՝ անդրադառնալով ԱՄՆ սուզանավի կողմից Շրի Լանկայի ափերի մոտ իրանական ռազմանավը՝ ֆրեգատը խորտակելու գործողությանը։
«ԱՄՆ-ն կոտորած է իրականացրել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա։ Հնդկաստանի նավատորմի հյուր Դենա ֆրեգատը, որը տեղափոխում էր մոտ 130 նավաստի, առանց նախազգուշացման խոցվել է միջազգային ջրերում։
Հիշեք իմ խոսքերը. ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ի իր էջում գրել է Արաղչին։
Շրի Լանկայի իշխանությունները հայտնել են, որ ամերիկյան սուզանավի կողմից խոցված իրանական նավի նավաստիներից առնվազն 87-ը մահացել են։ 37 նավաստի, ովքեր փոքր վնասվածքներ են ստացել, բուժում են ստանում հիվանդանոցում։Մարտի 5-ին շարունակվելու են որոնողափրկարարական աշխատանքները՝ մի քանի տասնյակ իրանցի նավաստիների հայտնաբերելու նպատակով։