Մենք՝ որպես պետություն, բավարար չափով լրջացել ենք, շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ. վարչապետ


 

Մենք՝ որպես պետություն, բավարար չափով լրջացել ենք, շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ. վարչապետ

  • 05-03-2026 13:14:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ես շատ ուրախ եմ ու գոհ եմ, որ այդ որոշումները կայացրել եմ, որովհետև այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն  է տալիս «պերաշկի» ուտել:
 
Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պարգևավճարների մասին:
 
«Իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ մենք նախորդ տարվա մարտից ու ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին: Մարտից սկսված՝ մեր ամբողջ պետական կառավարման համակարգն արդեն գիտեր,  որ վարձատրության համակարգ է փոխվելու:
 
Որպեսզի ընդդիմադիրները շատ չչարչարվեն՝ դե զգում եմ, որ տերմինաբանությունների մեջ շատ չեն կողմնորոշվում, նշեմ, որ ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին, այն համակարգի, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև: 
 
Ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ կայացման ավելի բարձր մակարդակ կա, համակարգը մոտիվացված աշխատում է: Մենք՝ որպես պետություն, բավարար չափով լրջացել ենք, շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ»,- նշել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը